ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ապրիլի 27-ի ուշ երեկոյան ժամանել է Կիեւ: Այսօր՝ ապրիլի 28-ին, նա բանակցություններ կվարի Ուկրաինայի ղեկավարության հետ:
Գուտերեշը թվիթերյան գրառման մեջ նշել է, որ ՄԱԿ-ը շարունակելու է հումանիտար աջակցության ընդլայնման եւ հակամարտության գոտիներից խաղաղ բնակչության տարհանման ապահովման աշխատանքները:
«Որքան շուտ ավարտվի այս պատերազմը, այնքան լավ՝ Ուկրաինայի, Ռուսաստանի եւ աշխարհի համար»,- ընդգծել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ կայանալիք բանակցություններից առաջ Գուտերեշը Մոսկվայում բանակցել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:
Զելենսկին քննադատել է Գուտերեշին՝ նշելով, թե նա նախ պետք է այցելեր Ուկրաինա, տեսներ ռուսական ուժերի ավերածությունները, հետո միայն մեկներ Մոսկվա։