Ուկրաինայի ֆինանսների նախարար Սերգի Մարչենկոն հայտարարել է, որ Արեւմուտքը համաձայնել է ամսական 5 միլիարդ դոլար հատկացնել Ուկրաինային՝ երկրի մարդասիրական եւ քաղաքացիական կարիքները հոգալու համար, սակայն այդ օգնության մեխանիզմները դեռեւս մշակված չեն։
Նախարարը հավելել է, որ Կիեւում ակնկալում են «Մեծ յոթնյակի» երկրների, Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի համատեղ աջակցությունը:
Պաշտոնյան հորդորել է Կիեւի կարիքների համար օգտագործել նաեւ Արեւմուտքում Ռուսաստանի սառեցված ակտիվները։
«Ռազմական գործողությունների յուրաքանչյուր օրն Ուկրաինայում արժենում է 400 միլիոն դոլար։ Երկրին հասցված ընդհանուր վնասը հարյուր միլիարդավոր դոլարներ է կազմում»,- ընդգծել է Մարչենկոն։