ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը հայտնել է, որ հայ-թուրքական կարգավորման գործընթացի շրջանակում Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի եւ դեսպան Սերդար Քըլըչի հաջորդ հանդիպումը տեղի կունենա մայիսի 3-ին Վիեննայում։
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի է ունեցել հունվարի 14-ին Մոսկվայում: Երկրորդ հանդիպումը կազմակերպվել է փետրվարի 24-ին Վիեննայում: