Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Էրիկ Մամերը Բրյուսելում տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ ԵՀ-ում մտադիր են իրավական ընթացակարգ գործի դնել Եվրամիության անդամ այն երկրների դեմ, որոնք կհրաժարվեն կատարել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները:
Ռուսաստանի նկատմամբ Միացյալ Նահանգների եւ Եվրամիության գլխավորությամբ պատժամիջոցներ են սահմանել նաեւ Մեծ Բրիտանիան, Կանադան, Ավստրալիան, Ճապոնիան եւ Հարավային Կորեան:
Աշխարհի մոտ երկու տասնյակ երկրներ, դրանց թվում՝ Չինաստանը, Հնդկաստանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Թուրքիան, Արգենտինան, Մեքսիկան, Բրազիլիան, Սերբիան, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Հայաստանը, Վրաստանը, Տաջիկստանը, ինչպես նաեւ Կուբան, Վենեսուելան, Սիրիան, Եգիպտոսը, Բոսնիան եւ Հերցեգովինան մասամբ կամ ամբողջապես հրաժարվել են Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումից կամ առնվազն հավանության չեն արժանացրել: