Կառավարությունն ապրիլի 28-ին ընդունել է «1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթված եւ ՀՀ քաղաքացիություն ստացած անձի կողմից զբաղեցրած բնակելի տարածքը սեփականաշնորհելու մասին» որոշում:
Ըստ հիմնավորման՝ Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված` Երեւանի Մոլդովական փողոց 29/1, Շիրակի փողոց 2/32, ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Հատիսի փողոց 4-րդ նրբանցք, Ճարտարագիտական քոլեջի հանրակացարան հասցեների Ադրբեջանից բռնագաղթված եւ ՀՀ քաղաքացիություն ստացած քաղաքացիները դիմումներ են ներկայացրել՝ խնդրելով իրենց ընտանիքի զբաղեցրած բնակելի տարածքները սեփականության իրավունքով տրամադրել իրենց ընտանիքներին:
Որոշման ընդունման արդյունքում՝ երկար տարիներ հանրակացարաններում բնակվող փախստական ընտանիքները կապահովվեն բնակարաններով: