Ազգային ժողովի նախկին պատգամավոր Տաթեւ Հայրապետյանը կարծում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արցախի հարցում զիջումների գնալով փորձում է փրկել Հայաստանը, ինչը տրամաբանական չէ, քանի որ Ադրբեջանը անդադար ավելին է պահանջելու: «Ալիք Մեդիա»-ի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում Հայրապետյանն անդրադառնում է Հայաստանի ներքաղաքական վիճակին եւ արտաքին մարտահրավերներին: