Գերմանական լրատվամիջոցները հայտել են, որ Բունդեսթագի պատգամավորները ձայների 586 կողմ, 100 դեմ, 7 ձեռնպահ հարաբերակցությամբ հավանություն են տվել «Եվրոպայում խաղաղության եւ ազատության պաշտպանություն. համապարփակ աջակցություն Ուկրաինային» վերտառությամբ օրինագծին: Փաստաթղթով կառավարությանը կոչ է արվում ընդլայնելու Ուկրաինային ռազմական աջակցությունը։
«Միաժամանակ կարեւորվում է գործընկերների հետ համակարգմամբ Գերմանիայից ծանր սպառազինության մատակարարումն արագացնելու եւ Ուկրաինայում հրադադար սահմանելու անհրաժեշտությունը»,- մասնավորապես ասված է փաստաթղթում։
Գերմանացի խորհրդարանականները միեւնույն ժամանակ կառավարությանը հորդորել են աջակցել Մոսկվայի եւ Կիեւի միջեւ խաղաղության հնարավոր համաձայնագրի կնքմանը։
Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը համոզմունք է հայտնել, որ Ուկրաինա եւ այլ երկրներ ծանր սպառազինության մատակարարումը սպառնում է ամբողջ եվրոպական մայրցամաքի անվտանգությանը։