Ըստ թուրքական Anadolu գործակալության՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Իրանը կրճատել է միջուկային զենքի ստեղծման համար օգտագործվող նյութերը ձեռք բերելու ժամանակը՝ հասցնելով մի քանի շաբաթի:
Միջուկային զենքի ստեղծման հարցում նա Իրանի հաջողությունը բացատրել է Սպիտակ տան նախորդ վարչակազմի սխալ քաղաքականությամբ: Նա հավելել է, որ Թեհրանին հաջողվել է նման արդյունքների հասնել այն երեք տարվա ընթացքում, երբ ԱՄՆ-ը չի մասնակցել միջուկային գործարքին։
Ըտս բրիտանական Reuters գործակալության՝ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին էլ հայտնել է, որ Իրանը ուրանի հարստացման համար ցենտրիֆուգների դետալներ արտադրող նոր ստորգետնյա արտադրամաս է ստեղծել Նաթանզում: