Ֆրանսիայի թենիսի ֆեդերացիայի նախագահ Ժիլ Մորետոնը հաստատել է այն փաստը, որ Ռուսաստանի եւ Բելառուսի թենիսիստները կարող են մասնակցել «Ռոլան Գարոսի» մրցաշարին։
«Մեր տեսակետը չի փոխվել։ Պահպանում ենք այս տարվա մարտի 9-ին ընդունված դեկլարացիան, ըստ որի՝ Ռուսաստանի եւ Բելառուսի թենիսիստները կարող են մասնակցել մրցումներին չեզոք կարգավիճակով՝ առանց դրոշի եւ օրհներգի։ Մեր ընդունած որոշումը վերջնական է»,- ասել է Մորետոնը։
«Մեծ սաղավարտի» չորս մրցումներից մեկը համարվող «Ռոլան Գարոսի» մրցաշարը կմեկնարկի մայիսի 23-ին։
Անգլիայում անցկացվող «Ուիմբլդոնի» մրցաշարի կազմակերպիչները Ռուսաստանի եւ Բելառուսի թենիսիստներին զրկել են մասնակցելու իրավունքից: