Ըստ France Presse գործակալության հաղորդագրության՝ Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Վլադիմիր Զելենսկին G20 («Մեծ քսանյակի») գագաթնաժողովին մասնակցելու հրավեր են ստացել:
ԱՄՆ-ն ավելի վաղ պնդել էր, որ Ռուսաստանին չպետք է թույլ տալ մասնակցել G20-ի գագաթնաժողովին: Ընդ որում, G20-ում Ռուսաստանի տեղը զբաղեցնելու պատրաստակամություն էր հայտնել Լեհաստանը:
Անդրադառնալով Ինդոնեզիայում կայանալիք G20-ի գագաթնաժողովին մասնակցելու՝ Վլադիմիր Պուտինին ուղղված հրավերին՝ Կրեմլի խոսնակ Պեսկովը նշել է, որ Ռուսաստանը կնախապատրաստվի միջոցառմանը: Ձեւաչափի մասին, սակայն, մանրամասներ դեռ չեն հաղորդվել։
Գագաթնաժողովը կանցկացվի Բալի կղզում նոյեմբերի 15-16-ը։ Չինաստանը կոչ է արել G20-ն օգտագործել քննարկելու համար միջազգային ֆինանսատնտեսական հարցերը, ոչ թե Ուկրաինայի իրավիճակը: