ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ Բարբարա Վուդվորդը հայտնել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն առաջիկա շաբաթվա ընթացքում կքննարկի իրադրությունն Ուկրաինայում, այդ թվում կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի այցը Կիեւ:
«Գլխավոր քարտուղարի մանդատի շրջանակում են խաղաղության հասնելու ջանքերը, իսկ մեր պարտականությունն է, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ, աջակցել դրանց»,- ընդգծել է նա:
Բարբարա Վուդվորդը հավելել է, որ Մեծ Բրիտանիան հաջորդ շաբաթ հնարավորություն կունենա ԱՄՆ նախագահությամբ Ուկրաինայի մասին քննարկումների ժամանակ քննարկելու այդ շատ կարեւոր հարցը, ինչպես նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի այցը Մոսկվա եւ Ուկրաինա: