Euronews-ը հայտնել է, որ ապրիլի 1-ին լրացել է Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) ութամյա մանդատն Ուկրաինայում, իսկ դրա նախօրեին Ռուսաստանն արգելափակել է դիտորդական առաքելության երկարաձգումը։
ԵԱՀԿ-ն, Մինսկի պայմանավորվածությունների համաձայն, Ուկրաինայի արեւելքում իրավիճակի մշտադիտարկման աշխատանքները սկսել է 2014-ին։ Դա միակ միջազգային կառույցն էր, որը փաստում էր՝ ինչ է կատարվում տեղում:
Վերջերս Մոսկվան կազմակերպությանը մեղադրեց արեւմտյան ուժերի օգտին լրտեսելու համար: Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ դիտորդները պարբերաբար տեղեկություններ են փոխանցել Ուկրաինայի ռազմական եւ արտաքին հետախուզական ծառայություններին ինքնահռչակ ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի ստորաբաժանումների գտնվելու վայրի մասին: ԵԱՀԿ-ն հերքել է բոլոր մեղադրանքները։