Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ այսուհետեւ ռուս զբոսաշրջիկները Թուրքիայում կարող են օգտագործել «Мир» տեսակի բանկային քարտեր:
Թուրքիայի ֆինանսների եւ գանձապետարանի նախարար Նուրեդդին Նեբաթին հայտնել է, որ այս պահի դրությամբ «Мир» քարտերով գործարք անող թուրքական բանկերի թիվը կազմում է 15%: Ըստ նախարարի՝ նման բանկերի թիվն առաջիկայում կաճի:
2021-ին Թուրքիա այցելած զբոսաշրջիկների 19%-ը կազմել են ռուսները, 12,5%-ը՝ գերմանացիները, 8,3%-ը՝ ուկրաինացիները: 2019-ին Թուրքիա էր այցելել 51,7 միլիոն օտարերկրյա զբոսաշրջիկ: 2019-ին Թուրքիա այցելած ռուս զբոսաշրջիկների թիվը անցել էր 7 միլիոնը: