Կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբից հայտնել են, որ Հայաստանի քաղաքացիների համար Ռուսաստան մուտքի սահմանափակումները մայիսի 16-ից այլեւս չեն գործի:
Մասնավորապես որոշում է ընդունվել, որ Հայաստանի եւ Ղրղզստանի քաղաքացիների համար դեպի Ռուսաստան, ինչպես նաեւ այս երկրներ Ռուսաստանի քաղաքացիների մուտքի սահմանափակումներն այլեւս չեն գործի:
Կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբից հայտնել են նաեւ, որ մայիսի 16-ից չեն գործի Ռուսաստանի օդանավակայաններից դեպի Էկվադոր պարբերական ու չարթերային թռիչքների համար սահմանափակումները: