«Միստիկուս»-ը գեղարվեստական լուսանկարչական պրոյեկտ է, որն արտահայտում է մարդու ներքին մելանխոլիան, դեպրեսիան, բացասական, դրական ալիքները եւ այն ամենն, ինչ շատ ավելի խորքերում է։
«Միստիկուս»-ն ինձ համար փախուստի ձեւ է։ Այն, ինչ չեմ կարողանում բարձրաձայն ասել, արտահայտել, հայտնվում է «Միստիկուս»-ում։ Այստեղ այն է, ինչ ես տեսել եմ, զգացել եմ։ Լինում է՝ գիշերը արթնանում եմ, թեթեւ էսքիզ եմ անում, որ հիշեմ՝ ինչի մասին էր երազս։ Հետո արդեն այն սկսում է մշակվել ու դառնալ լուսանկար։
Ես ծավալ եմ շատ սիրում։ Դա կարող է քաղաքից դուրս ինչ-որ տեսարան լինել կամ դեմքի վրա ինչ-որ լույս։ Իսկ եթե միաժամանակ լինում են լույս, ստվեր ու ծավալ, աչքս միանգամից գրավում է։ Գունային առումով հիմնականում մռայլ գույներն եմ նախընտրում։ Կարող է, օրինակ, թեթեւ կապույտ երանգ ունենալ։ Մաքուր սեւը շատ հստակ նպատակի համար է, հստակ ստիլիստիկա է։ Իսկ մուգ երանգներով ես ստանում եմ այն, ինչ ինձ պետք է, եւ ինչն ավելի հստակ կարտահայտի «մեսիջ»-ը։
Հա․․․ Երբ մտածում եմ։ Դա միշտ ստեղծագործական աշխատանքի մասին է։ Երաժշտություն եմ լսում՝ ծանր ռոք, մելանխոլիկ թեմայով ռոք։ Կարող է լինել տեխնո, բայց որ նորից մելանխոլիան մեջը զգամ։ Եթե այդ պահերին նաեւ անձրեւ է գալիս, վերջ, փազլը հավաքվում է։
Երբ քո կոմֆորտ զոնայից դուրս ես եւ աշխատում ես, շփվում ես քո չսիրած թեմաներով կամ մարդկանց հետ։ Այդ ժամանակ մեկ էլ զգում ես՝ դու դու չես։ Դա ճնշող է։
Ուղեղով։ Մտքով։ Փազլն է, որ ասացի։ Դա կարող է լինել զգացմունք, հաջողություն կամ ամենահասարակ բանը, որ կողքինի մտքով չի էլ անցնի։
Չեմ մտածել էդ մասին։ Բայց լայն ու հաստաբուն ծառի հետ եմ նույնացնում եւ ոչ բերքատու։ Դրանք նուրբ են, հեշտ են կոտրվում։ Ես ինձ ավելի կոշտ եմ պատկերացնում, որ ցուրտ սեզոնին էլ իրենից ինչ-որ բան ներկայացնի, ոչ թե ամռանը ծաղկուն ու հրաշալի տեսք ունենա, ձմռանը՝ խղճուկ։
Իսկ այն ծառը, որ ձմռանը շատ սիրուն է, երեւում է իր բոլոր ջարդած անկյուններով ու շտրիխներով, շքեղ է նայվում, տպավորություն է, որ, ա՛յ, նա գիտի կյանքը, ու եթե հանկարծ հայտնվես դիմացը, ինքը դառնում է քո մեջքը, քո թեւերը․․․
Ինձ՝ մոտիվացիան, աշխատանքը։ Այն օրերին, երբ ինչ-որ բան եմ ստեղծում, եւ որն ինձ դուր է գալիս, ես ինձ շատ լավ եմ զգում։ Հասկանում եմ, որ դեռ շնչում եմ, ստեղծագործում եմ, եւ էդ ամենից դուրս եմ գալիս՝ նոր բան վերցրած, ծաղկած։
Հորիզոնական։ Աչքերը հորիզոնական են, հոնքերը հորիզոնական են, բերանը հորիզոնական է՝ ո՛չ ժպտում է, ո՛չ տխրում։ Ինքն ուղղակի հանգիստ է, ոնց ծովը։
Երբ ինչ-որ ժամանակ չեմ կարողանում նոր բան ստեղծել։ Ես ինձ զգում եմ «բոմժ», ես ինձ զգում եմ անբան։ Ես ինձ զգում եմ համարյա մեռած։
Շատ արագ կողմնորոշվում եմ։ Խնդիր եմ դնում իմ առաջ։ Նույն ոլորտի մարդկանց աշխատանքներից եմ նայում, բայց որ շատ լավը լինեն, խանդ կամ նման մի բան առաջացնեն։ Ես ամեն կերպ փորձում եմ դա հաղթահարել։
Պրոդուկտիվ առաջարկները։ Անկեղծությունը, բայց սա չի հասնի պրոդուկտիվ առաջարկներին (ծիծաղում է)։
Չգնահատված լինելը։ Հասկանալը, որ արածդ արժեզրկում են։ Դու շատ բան ես փորձում տալ բոլոր միջավայրերում եւ եթե պատասխանը չես ստանում դիմացինից, այդ ամենը նմանվում է թենիսի, որ պատի հետ ես խաղում։ Ինչքան էլ տարբեր ձեւով հարվածես, նույն ձեւով հետ է գալիս։
Եթե անձնական հուսահատության մասին է, վերադառնում ենք նորից ստեղծագործական ճգնաժամին, երբ ինչ-որ պահի չեմ կարողանում նոր բան ստեղծել։
Նորից իմ կոմֆորտ զոնայի մասին է։ Անձրեւ, երաժշտություն, մարդիկ, որոնք ինձ հոգեհորազատ են։ Իմ հոբբիներն են եւ այն նախագծերը, որոնք ես անում եմ։ Մոտո կամ ավտոմեքենա քշելը, կոլեկցիաները, որ ես հավաքում եմ։ Այսինքն՝ այն աուրան, որ ստեղծել եմ, որտեղ ուրիշ բաների մասին չեմ մտածում, որտեղ հենց ես եմ։
«Միստիկուս»-ի յուրաքանչյուր նկար պոտենցիալ ունի դառնալու ինտերիերի դիզայնի մաս, կարող է զարդի, գոտու վրա ինչ-որ կերպ արտահայտվել։ Արվինն իր աշխատանքներն այնպես է ստեղծում, որ դրանք հնարավորինս զարգանան ու ճյուղավորվեն եւ, անկախ նրանից, թե ինչ կերպ արտահայտված կլինեն, հասցնեն գաղափարը, որը հենց հիմքն է իր աշխատանքների։
Իսկ հարցազրույցն ավարտեմ «Միստիկուս»-ի լուսանկարներից մեկի՝ «Pale Queen Rising»-ի մեկնաբանությամբ։
Տե՛ս։ Կնոջ գլխին սեւ վարդերից սարքած գլխարկ է ու փշալար։ Նշանակում է՝ վարդը որպես գեղեցիկ բան սեւացել է արդեն, փակված է փշալարերով, այսինքն՝ փակել են իր ծաղկուն միտքը, բայց նա, այնուամենայնիվ, ուզում է վերադառնալ, նոր թագուհի դառնալ եւ նորից ծաղկել ու ապրել։
Հարցազրույցը՝ Վիկտորիա Սամուելի