Երկիր մոլորակի հարավային կիսագնդի բնակիչներն ապրիլի 30-ին կօգտվեն Արեգակի մասնակի խավարմանը հետեւելու պատեհությունից:
Խավարումը տեսանելի կլինի մասնավորապես Հարավային Ամերիկայի երկրներում՝ Չիլիում, Արգենտինայում, Պարագվայում, Ուրուգվայում, Պերուի եւ Բոլիվիայի մի մասում:
Խավարման առավելագույն փուլում Լուսինը կծածկի Արեւի 64%-ը: