Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ֆրանսիայի ընտրություններում «ծայրահեղականների» պարտությունն ամբողջ աշխարհի հաղթանակն էր: Ըստ նրա՝ Մակրոնի ընդդիմադիրները լավ չեն վերլուծում Ֆրանսիայի սոցիոլոգիական կառուցվածքը:
Էրդողանի կարծիքով՝ Ֆրանսիայի ազգայնականների անթաքույց թշնամանքն իսլամի հանդեպ, հատկապես երկրորդ փուլում նրանց ծայրահեղական վերաբերմունքը հիջաբի ու մուսուլմանների նկատմամբ Մակրոնին առաջին պլան մղեցին: