Վատիկանի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինը La Stampa պարբերականին տված հարցազրույցում հայտնել է, որ Հռոմի Ֆրանցիսկոս պապը մտադիր էր առաքելական այց կատարելու Ուկրաինա, սակայն ներկա իրավիճակում նման այցը իմաստ չի ունենա:
Պիետրո Պարոլինը հավելել է, որ Ուկրաինա առաքելական այց կատարելու ցանկությունը վառ է մնում Ֆրանցիսկոս պապի սրտում:
«Սակայն դրա իրականացումը պայմանավորված է երկրում իրավիճակի իրական բարելավմանը նպաստելու հնարավորությամբ: Ինչպես ինքն է բացատրել, այցն իմաստ չի ունենա, եթե հաջորդ օրը նախկինի պես պատերազմը վերսկսվի»,- ասել է կարդինալը։
Վատիկանի պետքարտուղարը նաեւ ընդգծել է, որ Հռոմի պապը պատրաստ է անելու ամեն ինչ հանուն Ուկրաինայի հակամարտության շուտափույթ ավարտի: