Սաուդյան Արաբիայից վերադառնալիս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ Թուրքիան մտադիր է Սիրիայի հյուսիսում կառուցել 100 հազար տուն՝ այնտեղ սիրիացի փախստականների բնակեցնելու նպատակով:
«Սկզբնական շրջանում այնտեղ կբնակեցվեն Թուրքիա եկած սիրիացիները: Ներկայում կառուցել ենք մոտ 60 հազար տուն»,- հայտարարել է Էրդողանը՝ նշելով, որ գործընթացը շարունակվում է: