Ըստ սիրիական SANA գործակալության հաղորդագրության՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը համաներում է հայտարարել բոլոր այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր զբաղվել են ահաբեկչությամբ: Բաշար Ասադը նշել է, որ քրեական պատասխանատվությունից ազատվել են բոլոր այն անձինք, որոնց ահաբեկչական գործողությունները չեն հանգեցրել մարդկանց մահերի:
Միեւնույն ժամանակ, ահաբեկչական գործողություններից տուժած անձինք դեռեւս իրավունք ունեն նրանց դեմ քրեական գործ հարուցելու:
Սիրիական պարբերականները նշել են, որ համաներման մասին Ասադի որոշումը կարեւոր քայլ է համազգային հաշտեցման ու փախստականների՝ հայրենիք վերադարձի գործընթացի համար: