ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունը, ըստ որի՝ ապրիլի 30-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի արեւելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերը:
ՀՀ պաշտպանական գերատեսչությունը Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունը ապատեղեկատվություն է որակել:
ՀՀ ՊՆ-ն տեղեկացրել է նաեւ, որ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է եւ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության տակ է: