ՀՀ ոստիկանությունից հայտնել են, որ մայիսի 2-ի առավոտից մայրաքաղաքի երեք տասնյակ խաչմերուկներ քաղաքացիները փակել էին: Ոստիկանության ծառայողներն անհապաղ վերականգնել են երթեւեկությունը: Ոստիկանությունից տեղեկացրել են, որ փողոցները բացելու ժամանակ բաժին է տարվել 199 քաղաքացի:
Ներկայումս մայրաքաղաքում բոլոր ճանապարհները բաց են ու երթեւեկելի: