Դանիայի Թագավորության առեւտրի եւ արդյունաբերության նախարարությունը հայտնել է, որ երկրի իշխանություններն Ուկրաինա կուղարկեն 35 միավոր շինարարական տեխնիկա, մասնավորապես էքսկավատորներ, բեռնատարներ, քարշակներ, ծանր տեխնիկա՝ մարտական գործողությունների ավերածություններից հետո վերականգնողական աշխատանքների իրականացման համար:
Դանիայի գործարարության գործերի նախարար Սիմոն Կոլերուպը հայտարարել է, որ Դանիայի ուժերը բավարար են ուկրաինացի ժողովրդին օգնելու համար:
«Այսօր շինարարական տեխնիկայի առաջին խմբաքանակն ենք ուղարկում՝ վերականգնելու տուժած քաղաքների փողոցները, որոնցում ժամանակին հառնել էին դպրոցներ, մանկապարտեզներ, բնակելի տներ»,- հավելել է նախարարը: