ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստումների սեռատարիքային ցուցանիշների համամասնությունը մայիսի 1-ի դրությամբ:
Հայաստանում պատվաստվածների մեծ մասը կամ 53,6%-ը տղամարդիկ են, իսկ 46,4%-ը՝ կանայք։
Առաջին չափաքանակով պատվաստվել են կանանց 47,1%-ը, տղամարդկանց 52,9 %-ը: Երկրորդ չափաքանակով պատվաստվել են կանանց 46,4%-ը, տղամարդկանց 53,6%-ը:
Առաջին չափաքանակով պատվաստվածների 55,7%-ը 35-64 տարեկան է, 29,7%-ը՝ 18-34 տարեկան, 14,3%-ը՝ 65-ից բարձր տարիքի, 0.3%-ը՝ 12-17 տարեկան անձինք են:
Երկրորդ չափաքանակով պատվաստվածների 56,8%-ը 34-65 տարեկան է, 24,8%-ը՝ 18-34 տարեկան, 14,6%-ը՝ 65-ից բարձր տարիքի, 0,2%-ը՝ 12-17 տարեկան անձինք են: