Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտնել է, որ Եվրամիությունը ամռանը կդադարեցնի ռուսական ածխի ներկրումը, իսկ մինչեւ տարեվերջ կհրաժարվի ռուսական նավթից։
Շոլցը նշել է, որ Բեռլինը կշարունակի ֆինանսական եւ մարդասիրական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային։
«Եվրոպական մի շարք երկրների հետ ռազմական օգնություն ենք տրամադրում Ուկրաինային, որպեսզի նա կարողանա պաշտպանվել»,- հավելել է Շոլցը։
Միաժամանակ կանցլերը բացառել է Բեռլինի միակողմանի քայլերը Ուկրաինային զենք մատակարարելու հարցում եւ վստահեցրել՝ իր վարկանիշի անկումը եւ ընդդիմության քննադատությունը չեն ստիպի նրան փոխել իր որոշումները։
Ավելի վաղ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրո Կուլեբան հայտարարել էր, որ Գերմանիան ԵՄ ամենաանվճռական երկրներից մեկն է: Նա Գերմանիայի իշխանություններին կոչ էր արել ավելի վճռական գործելու Կիեւին օգնելու եւ հակառուսական պատժամիջոցների վերաբերյալ որոշումներ կայացնելու հարցում։
«Բեռլինը պետք է Ուկրաինային անհրաժեշտ բոլոր սպառազինությունների մատակարարման խոչընդոտները եւ աջակցի Ուկրաինային Եվրամիությանն անդամակցելու թեկնածուի կարգավիճակ ստանալու հարցում»,- շեշտել է Ուկրաինայի արտգործնախարարը։