Բրյուսելում տեղի է ունեցել Հարավային Կովկասում եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի, ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի եւ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հանդիպումը:
«Ուրախ եմ, որ կարողացա Բրյուսելում հյուրընկալել Հիքմեթ Հաջիեւին եւ Արմեն Գրիգորյանին այս ձեւաչափով երկրորդ հանդիպման ընթացքում»,- իր թվիթերյան գրառման մեջ նշել է Տոյվո Կլաարը։