Ըստ ամերիկյան Associated Press գործակալության եւ Politico պարբերականի՝ ռազմական պատրաստություն անցած ամերիկացիները հազարավոր այլ օտարերկրացիների հետ Ուկրաինայում մասնակցում են մարտերին:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր ավելի քան 60 երկրից մոտ 7000 վարձկանի մասին, որոնք Ուկրաինա են ժամանել ռուսական «հատուկ գործողության» սկզբից։ Զախարովան նշել էր, որ նրանց թվում կան Լեհաստանի, ԱՄՆ-ի, Կանադայի, Ռումինիայի, Մեծ Բրիտանիայի եւՎրաստանի քաղաքացիներ։
ԱՄՆ կոնգրեսականներն էլ առաջարկել են օգտագործել երկրի զինված ուժերը Ուկրաինայի պաշտպանության համար, եթե Ռուսաստանը զանգվածային ոչնչացման՝ քիմիական, կենսաբանական կամ միջուկային զենք կիրառի։ Բանաձեւը մշակել է Ներկայացուցիչների պալատի հանրապետական կուսակցության անդամ Ադամ Քինզինգերը։