ԱՄՆ պաշտպանության նախարարի միջազգային անվտանգության գործերով օգնական Սելեստա Վոլանդերը Ատլանտյան խորհրդի կոնֆերանսի ժամանակ հավաստիացրել է, որ ԱՄՆ իշխանությունները կաջակցեն Շվեդիայի եւ Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտին, եթե, իհարկե, նման հայտ լինի:
Ըստ ամերիկացի պաշտոնյայի՝ երկու երկրները կամրացնեն դաշինքը, ինչպես նաեւ կբարդացնեն ռուսական ռազմական ծրագրերը: Միացյալ Նահանգներն, ըստ նրա, լիարժեք աջակցում է Ֆինլանդիայի եւ Շվեդիայի ընտրությանը:
«Եթե այդ երկրների ղեկավարությունները եւ բնակչությունը որոշեն ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնել, կաջակցենք նրանց»,- ասել է Սելեստա Վոլանդերը:
Նա ընդգծել է, որ Շվեդիայի եւ Ֆինլանդիայի անդամակցությունը դաշինքին կարող է ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքական առումով հզոր ուժ բերել: