Ըստ ամերիկյան Bloomberg գործակալության՝ Եվրամիությունը մտադիր է էներգետիկական ոլորտում համագործակցել աֆրիկյան պետությունների, մասնավորապես Անգոլայի, Նիգերիայի եւ Սենեգալի հետ ռուսական գազի ներմուծումից կախվածությունը կրճատելու նպատակով:
Աֆրիկյան երկրների հետ գազի մատակարարումների շուրջ համաձայնագիրը Եվրահանձնաժողովը հավանաբար մշակել է արդեն մայիսին՝ ռուսական էներգակիրներից ԵՄ-ի կախվածության կրճատման ծրագրի իրականացման փաթեթի շրջանակում:
Ավելի վաղ Եվրահանձնաժողովում հիշեցրել են, որ Եվրամիության երկրները ՌԴ-ից ստանում են գազի 40 տոկոսը, նավթի 27 տոկոսը եւ ածխի 46 տոկոսը: Ածխի մատակարարումների բռնարգելքը դարձել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների հինգերորդ փաթեթի մի մասը: Փաթեթը հաստատվել է ապրիլին եւ ուժի մեջ կմտնի օգոստոսին:
Էներգետիկայի հարցերով եվրակոմիսար Կադրի Սիմսոնը հայտարարել է, որ Եվրահանձնաժողովը ռուսական գազի դիմաց ռուբլով վճարները համարում է պատժամիջոցների ռեժիմի խախտում: Այդուհանդերձ, մոտ օրերս ԵՄ ընկերություններին հնարավոր հետագա գործողությունների եւ վճարման ուղիների մասին մանարմասն պարզաբանումներ կներկայացվի: