Հայաստանցի երիտասարդ ծանրորդները բավական հաջող են մեկնարկել աշխարհի առաջնությունում:
Հունաստանի Իրակլիոն քաղաքում սկսվել է ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Հայաստանի հավաքականի համար հաջող էր մեկնարկը: Առաջինը պայքարի մեջ մտած 55 կգ քաշային Գառնիկ Չոլակյանը պոկել է 108 կգ եւ հրել 132 կգ: Երկամարտի 240 կգ արդյունքով Չոլակյանը դարձել է աշխարհի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր:
Առաջնությանը մասնակցում են նաեւ 61 կգ քաշային Անդրանիկ Պապեյանը, Գոռ Սահակյանը (67 կգ), Մնացական Աբրահամյանը (81 կգ), Սուրեն Գրիգորյանը (89 կգ), Գեւորգ Ղահրամանյանը (89 կգ), Գարիկ Կարապետյանը (96 կգ), Պետրոս Պետրոսյանը (102 կգ) եւ Միլենա Խաչատրյանը (76 կգ):