Ռուսաստանի ՊՆ մամուլի խոսնակ, գեներալ Իգոր Կոնաշենկովը մայիսի 3-ին հայտնել է, որ ՌԴ զինուժը գերճշգրիտ հրթիռներով հարված է հասցրել Օդեսայի ռազմական օդանավակայանի լոգիստիկ կենտրոնին, որտեղից սպառազինություններ էր ներմուծվում։
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ ռուս գեներալը նշել է, որ ոչնչացված անգարներում պահվում էին ԱՄՆ-ից, եվրոպական եւ այլ երկրներից ստացված հրթիռներ, զինամթերք, ինչպես նաեւ «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքեր։
Կոնաշենկովը նաեւ ասել է, թե անցած գիշերվա ընթացքում ավիահարվածներ են հասցվել ուկրաինական զինված ուժերի վեց օբյեկտների։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մայիսի 2-ին հայտնել էր, որ Օդեսայի հանրակացարանի շենքին հասցված հրթիռի հարվածից զոհվել է 14-մյա տղա, եւ վիրավորվել՝ 17-ամյա աղջիկ։
«Ինչպե՞ս են այս երեխաներն ու հանրակացարանը սպառնում ռուսական պետությանը»,- ամենօրյա ուղերձում ասել էր Զելենսկին։