Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ռուսական ավելի շատ բանկեր կանջատվեն SWIFT համակարգից: Բորելը չի հստակեցրել՝ հատկապես որ ֆինանսական կազմակերպությունները կհայտնվեն նոր սահմանափակումների ներքո։
Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկից հետո ԵՄ-ն Ռուսաստանի ֆիզիկական անձանց, կազմակերպությունների, ֆինանսական եւ էներգետիկ ոլորտի դեմ արդեն իսկ սահմանել է պատժամիջոցների 5 փաթեթ: Ներկայում քննարկվում է 6-րդը։ Ֆինանսական պատժամիջոցներն անդրադարձել են Ռուսաստանի Կենտրոնական բանկի պահուստների վրա եւ հանգեցրել SWIFT համակարգից ռուսական 7 բանկերի անջատման։
Դեռես փետրվարի վերջին Ավստրիայի կանցլեր Կառլ Նեհամերը հայտարարել էր, որ Եվրամիության գագաթնաժողովը համաձայնեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պատմության մեջ ամենախիստ փաթեթը:
Ըստ չինական Global Times-ի փորձագետների՝ ավելի վաղ արած կանխատեսումների՝ SWIFT համակարգից ռուսական բանկերի անջատումը կարող է արագացնել դոլարով հաշվարկներից հրաժարվելու գործընթացը։