Ըստ ֆրանսիական հայտնի Ipsos հետազոտական ընկերության՝ տարբեր երկրներում մարտի 25-ից ապրիլի 3-ն անցկացրած հարցումների՝ 27 երկրներում կատարված հարցումների արդյունքներով հարցվածների 35%-ն ընդհանուր առմամբ գոհ է իր երկրի տնտեսությունից: Գերմանիայում երկրի տնտեսության վիճակից գոհունակություն է հայտնել հարցվածների 54%-ը: Միեւնույն ժամանակ Թուրքիայում տնտեսության վիճակից գոհ է հարցման ենթարկվածների ընդամենը 18%-ը:
«Ո՞րն է ձեր ամենակարեւոր մտահոգությունը» հարցին Թուրքիայում հարցվածների 58%-ը պատասխանել է՝ գնաճը: Այս ցուցանիշով Թուրքիան հետ է մնում միայն Արգենտինայից: Թուրքիայում հարցվածների 39%-ն էլ մտահոգված է սոցիալ-տնտեսական ոչ բարվոք վիճակով՝ աղքատությամբ ու եկամուտների անհավասար բաշխմամբ: