Երեւանի պետական համալսարանը հայտարարել է, որ մայիսի 3-ին՝ 11:00-ի սահմաններում, այն բանից հետո, երբ ԵՊՀ տարածք երթով մուտք գործած ցուցարարները հանդես են եկել իրենց բողոքի ցույցերին միանալու կոչերով, ԵՊՀ-ում դասապրոցեսի խաթարումը կանխելու եւ ուսանողների՝ կրթություն ստանալու իրավունքն ապահովելու նպատակով որոշվել է մինչեւ դասամիջոցի սկիզբը փակել որոշ մասնաշենքերի դռներ:
Ցուցարարները հնարավորություն են ունեցել իրենց ակցիան անցկացնելու ԵՊՀ պուրակում, որից հետո հեռացել են ԵՊՀ տարածքից։