Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը հայտնել է, որ չինացի գիտնականները մայիսի 4-ին Էվերեստի գագաթին՝ ավելի քան 8800 մետր բարձրության վրա, ավտոմատ օդերեւութաբանական կայան են տեղակայել:
Կայանն ամենաբարձր տեղակայված նման սարքն է աշխարհում: Այն պետք է փոխարինի 8430 մետր բարձրության վրա գտնվող համանման սարքին, որը 2019-ին Էվերեստի հարավային լանջին տեղակայել էր ամերիկա-բրիտանական արշավախումբը: