ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ը քայլեր է ձեռնարկում Ռուսաստանի մուտքը կիսահաղորդիչների շուկա բարդացնելու համար, քանի որ դրանք անհրաժեշտ են պաշտպանության ոլորտում արտադրության համար: «Մենք գործում ենք այնպես, որ Ռուսաստանը դրանից օգտվելու դժվարություններ ունենա»,- ասել է Բայդենը՝ հանդես գալով Ալաբամայի նահանգի հակատանկային Javelin-ի արտադրության գործարանում:
ԱՄՆ նախագահը հավելել է, թե հարկավոր է՝ ԱՄՆ-ը ներդրումներ անի կիսահաղորդիչների արտադրության ոլորտում եւ վերադարձնի իր առաջնությունն այդ ոլորտում, քանի որ ԱՄՆ-ը հանգուցային դեր է խաղում բազմաթիվ բնագավառներում: