Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Հաղթանակի օրը Ռուսաստանում համընդհանուր զորահավաք հայտարարելու ծրագրերի մասին հրապարակումներին չպետք է հավատալ: Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը դա անհեթեթություն եւ սուտ է որակել:
CNN-ը եւ արեւմտյան մի շարք աղբյուրներ, վկայակոչելով ամերիկացի եւ եվրոպացի պաշտոնյաներին, հայտնել են, որ Ռուսաստանի նախագահը, ամենայն հավանականությամբ, մայիսի 9-ին պաշտոնապես պատերազմ եւ պահեստազորի զորահավաք կհայտարարի։ Հավելյալ ուժերն, ըստ նույն աղբյուրների, անհրաժեշտ են լինելու Ուկրաինայի արեւելյան եւ հարավային տարածքները գրավելու համար։