Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ ուկրաինական լրատվամիջոցները գիշերը հաղորդել են, որ երկրի բոլոր քաղաքներում օդային տագնապ է հայտարարվել:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին խնդրել է օգնել փրկելու մարդկանց, որոնք դեռ չեն կարողանում լքել Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի տարածքը։
«Այնտեղ մնացած մարդկանց կյանքը վտանգի տակ է։ Մեզ համար յուրաքանչյուր մարդ կարեւոր է։ Խնդրում ենք Ձեր օգնությունը՝ նրանց փրկելու համար»,- ասել է Զելենսկին։
Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ խաղաղ բնակիչների համար «Ազովստալ»-ից մարդասիրական միջանցքներ կբացի երեք օրով՝ մայիսի 5-ին, 6-ին եւ 7-ին՝ Մոսկվայի ժամանակով առավոտյան 8:00-ից մինչեւ երեկոյան 18:00-ն: