Ջեն Փսակին մայիսի 13-ին կլքի Սպիտակ տան խոսնակի պաշտոնը: ԱՄՆ վարչակազմը հայտնել է, որ այդ պաշտոնում Փսակիին կփոխարինի նրա տեղակալ Կարին Ժան-Պիեռը:
CNN-ի նախկին մեկնաբան Ջեն Փսակիին 2020-ի նոյեմբերին Սպիտակ տան մամուլի քարտուղար էր նշանակել այն ժամանակ նորընտիր նախագահ Ջոզեֆ Բայդենը: 2009-2011 թվականներին, այնուհետեւ 2015-2017 թվականներին Ջեն Փսակին եղել է Սպիտակ տան հաղորդակցության գծով տնօրենը, 2013-2015 թվականներին՝ ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչը: