Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի՝ Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով՝ մարտին Վրաստանում գրանցվել է 9114 ընկերություն, ինչը 72 տոկոսով ավելի է նախորդ տարվա համեմատ։
Հատկանշական է, որ այս թվով ընկերություններ նույնիսկ մինչ համավարակը Վրաստանում գրանցված չեն եղել։ Օրինակ՝ 2019-ի մարտին գրանցվել է ընդհանուր առմամբ 4620 նոր սուբյեկտ։
Ըստ Geostat-ի՝ 2022-ի մարտին Վրաստանում ՌԴ քաղաքացիների մասնակցությամբ գրանցվել է 147, իսկ առաջին եռամսյակում՝ 91 ընկերություն:
Business Media Georgia-ի (BMG) տվյալներով՝ համավարակային 2020 եւ 2021 թվականների առաջին եռամսյակում գրանցվել է երկու անգամ ավելի քիչ ռուսական ընկերություն, իսկ 2019-ի առաջին եռամսյակում՝ 222 ընկերություն, ինչը 16 տոկոսով ավելի է այս տարվա համեմատ։
Այս տարվա առաջին եռամսյակում Բելառուսի քաղաքացիները Վրաստանում հիմնել են 77, 2021-ին՝ 2 եւ 2020-ին 5 ընկերություն: Ուկրաինայի քաղաքացիներն առաջին եռամսյակում հիմնել են 40 ձեռնարկություն, այդ թիվը նախորդ տարվա համեմատ ավելացել է 4-ով։