ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը Newsweek պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ Վաշինգտոնը միակողմանի կարգով դադարեցրել է ժնեւյան գագաթնաժողովում 2021-ի հունիսի 16-ին սկսված Մոսկվայի հետ ռազմավարական կայունության շուրջ երկխոսությունը՝ սպառնալիքի տակ դնելով սպառազինությունների նկատմամբ վերահսկողության հիմքերը:
Ըստ Ռուսաստանի դեսպանի՝ Մոսկվան պատրաստ կլինի վերսկսելու խորհրդակցությունները, երբ ԱՄՆ-ը պատրաստ լինի:
Դեսպանը հավելել, որ ՌԴ-ն երբեք չի դադարեցրել ջանքերը պայմանավորվածությունների ձեռքբերման ուղղությամբ, որոնք կերաշխավորեն աղետալի դիմակայության սանձահարումը:
Անտոնովը նշել է, որ ագրեսիվ միջուկային հռետորաբանության մեջ Ռուսաստանին մեղադրելը հիմնավորված չէ:
«Մեր երկիրը չի սպառնում ԱՄՆ-ին ու նրա եվրոպական դաշնակիցներին: Ընդհակառակը, բոլոր ջանքերը գործադրում է ուկրաինական ճգնաժամի էսկալացիան կանխելու համար»,- ընդգծել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը: