Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ մայիսի 14-ին Թուրքիայի հյուսիս-արեւելքում՝ Ռիզե եւ Արդվին նահանգների սահմանին, կբացվի Ռիզե-Արդվին օդանավակայանը:
Ռիզե-Արդվինն աշխարհում հինգերորդ օդանավակայանն է, որ կառուցվել է հենց ծովի վրա՝ գրեթե 300 հեկտար տարածքում։ Օդանավակայանը ծովի վրա կառուցելու որոշումն ընդունվել է, քանի որ տեղանքը լեռնային է, եւ հնարավոր չի եղել թռիչքուղի կառուցել։
Նոր օդանավակայանի տարածքը 30 հազար քառակուսի մետր է, թռիչքուղու երկարությունը՝ 3 կմ, լայնությունը՝ 45 մ։ Օդանավակայանը տարեկան կկարողանա սպասարկել մոտ 3 միլիոն ուղեւորի։
Օդանավակայանի բացմանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ կմասնակցի նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։