Արդեն մեկ տարուց ավելի է, ինչ Հայաստանի հատկապես հյուսիսային հատվածներում, նաեւ մայրաքաղաքում հաճախակի են դարձել ուժգնացած երկրաշարժերը:
ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը այս տարվա փետրվարի 13-ին Վրաստան-Հայաստան սահմանային գոտում`Բավրա բնակավայրի տարածքում, 6-7 բալ ուժգնությամբ ցնցում է գրանցել: Նույն տարածքում օջախի 10 կմ խորությամբ եւս մեկ ուժգին՝ 6 բալ հզորությամբ երկրաշարժ էլ մայիսի 1-ին գրանցվեց: Բացի այդ՝ ուժեղ ցնցումներին շատ հաճախակի հաջորդում են համեմատաբար թույլ հետցնցումներ:
Ինչո՞վ է պայմանավորված Բավրայի սեյսմիկ օջախի ակտիվացումը, կա՞ արդյոք ուժգին երկրաշարժի վտանգ, պատրա՞ստ ենք դիմակայելու հզոր երկրաշարժերի. այս եւ նման հարցերի շուրջ «Ալիք Մեդիան» զրուցել է արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տնօրենի խորհրդական, սեյսմիկ պաշտպանության մասնագետ, դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Նազարեթյանի հետ:
Ջավախքի սեյսմիկ գոտին եւ դրա հարակից տարածքներն ունեն կարեւոր առանձնահատկություն. այստեղ շատ բարձր է թույլ երկրաշարժերի ակտիվությունը, բայց ցածր է դրանց ուժը: Այնպես որ, այդ տարածաշրջանի համար ասել, թե երբ է ակտիվացել, դժվար է: Սարքերը թույլ երկրաշարժեր անընդհատ գրանցում են: Վերջին մեկ տարում, սակայն, օջախային գոտին մի փոքր ավելի է ակտիվ, քան կար: Մասնագիտորեն եթե բնութագրենք, այստեղ ցնցումների խորությունը մեծ չէ, 10 կմ-ը չի անցնում, այդ խորության դեպքում հիմնականում ցնցման ուժգնությունը առավելագույնը 6 բալ է լինում:
Պատրաստվածության աստիճանը երեւում է սեյսմիկ ռիսկի մակարդակից, դա տվյալ տարածքի առավելագույն ուժի ցնցմանը դիմանալու սանդղակն է: Կոնկրետ մեր դեպքում դա 9 բալն է: Մենք պետք է դիտարկենք հնարավոր առավելագույն սեյսմիկ ցնցման դեպքում կորուստների հանրագումարը:
Մեզ մոտ սեյսմիկ ռիսկը բավականին բարձր է, քանի որ խորհրդային տարիներին կառուցված հասարակական նշանակության շենքերը՝ դպրոցներ, համայնքային շենքեր, հիվանդանոցներ եւ բնակելի բազմաբնակարաններ, սեյսմիկ տեսանկյունից խիստ խոցելի են: Այս առումով պետք է նշենք, որ ամենախոցելին մայրաքաղաքն է, որտեղ կա 2400 հատ 5 եւ ավելի հարկերից բաղկացած շենք: Սրանց սեյսմիկ խոցելիությունը միջինից բարձր կամ շատ բարձր է:
Ցավո՛ք, ճիշտ եք: Միայն Գյումրիում Սպիտակի երկրաշարժի ժամանակ 5 դպրոցում զոհվել է 2000 երեխա:
Կարող եմ փաստել, որ այսօր Շիրակի, Լոռու եւ Տավուշի մարզերում խնդիրը լուծված է, քանի որ 1988-ից հետո գրեթե բոլորը վերակառուցվեցին նոր տեխնոլոգիաներով, բարձր սեյսմակայունությամբ:
Հանրապետության տարածքում դեռեւս ունենք խորհրդային տարիներին կառուցված 1200 դպրոց, որոնց 80 տոկոսը սեյսմիկ առումով խոցելի են: Հավելեմ, որ խորհրդային տարիներին կառուցված հիվանդանոցները նույնպես մեծ խնդիր էին։ Բոլորս ենք հիշում, թե ինչպես 88-ին փլուզվեց Գյումրու բժշկական կենտրոնը՝ խլելով բազում կյանքեր: Կրկին պետք է փաստեմ, որ վերջին 3 տասնամյակում կառուցված հիվանդանոցները նույնպես սեյսմիկ տեսանկյունից անվտանգ են:
Ձեր նշած շենքերը երկրաշարժից հետո այդ աստիճանի վթարային չէին, դրանք այդպիսին դարձան տարիների ընթացքում: Եթե ժամանակին ամրացվեին, չէինք ունենա այն, ինչ ունենք հիմա: Սակայն այժմ ասել, թե վթարայինները կփլվեն առաջին իսկ ցնցումների դեպքում, սխալ կլինի: Այս շենքերը դիմակայել են հզոր փորձության, ու չի բացառվում, որ դրանք ավելի լավ կարող են դիմանալ նոր ցնցումներին:
«Բուլվարային» թաղամասում շենքերը չեխական կոնստրուկցիայով են հավաքված, որոնք դիմակայեցին 1988-ի հզոր երկրաշարժին: Դրանք ստացան ընդամենն առաջին աստիճանի՝ կոսմետիկ վնասվածքներ: Այսօր այդ շենքերում խնդիրն այլ է. ժողովուրդը վախից լքեց բնակարանները, ինչի հետեւանքով շարքից դուրս եկան ջրագծերն ու կոյուղագծերը: Սեյսմիկ տեսանկյունից դրանք բավականին կայուն են:
Անհանգստանալու ոչինչ չկա, դրանք ամուր են ու լիարժեք սեյսմակայուն:
Սեյսմիկ պաշտպանությունը խիստ բազմաշերտ է՝ մարդկանց գիտելիքն ու պատրաստվածությունը, փրկարար, բժշկական ուժերի առկայությունը, սեյսմակայուն շինարարությունը եւ այլն: Այս առումով մեր երկրում որոշակի աշխատանք տարվում է: Սակայն մեր հնարավորությունները խիստ սակավ են, որ կարողանանք լիարժեք ապահովագրված լինել ռիսկերից: Օրինակ՝ մեր թիվ 1 խնդիրը 1957-1989 թվականներին կառուցված շինություններն են, որոնք պետք է կա՛մ քանդվեն, կա՛մ ամրացվեն, որի համար հարկավոր կլինի մեր պետական բյուջեի կրկնակին: Դա այժմ իրատեսական չէ:
Եթե ավելի ճիշտ քաղաքականություն վարենք եւ օգտվենք համաշխարհային հանրության օգնությունից, ավելի շահեկան դիրքերում կհայտնվենք: Տեսե՛ք, եթե աղետ է լինում, միջազգային կառույցները մեծ ներդրումներ են անում օգնելու համար: Կարծում եմ, ճիշտ մոտեցման դեպքում կանխելու համար նույնպես կներդնեն:
Ոչինչ բացառել չի կարելի, բայց այդ գոտու օրինաչափությունները հիմք են տալիս ասելու, որ հավանականությունը, թե ավելի ուժեղ երկրաշարժ կլինի, շատ աննշան է: Ցնցումները, սակայն, դեռեւս կարող են շարունակվել:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։