ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ ՄԱԿ-ի եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի համատեղ գործողության ընթացքում երկու շարասյուներով Մարիուպոլի «Ազովստալ» գործարանից եւ հարակից տարածքներից տարհանվել է մոտ 500 մարդ:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հույս է հայտնել, որ Մոսկվայի եւ Կիեւի միջեւ համակարգման գործընթացը կշարունակվի, եւ խաղաղ բնակիչների տարհանման համար մարդասիրական դադարների թիվը կավելանա։
Ուկրաինայի նախագահն իր հերթին հայտարարել է, որ «Ազովստալի» ուղղությամբ կրակը չի դադարում, եւ նշել, որ «Ազովստալից» տարհանվել է ավելի քան 150 մարդ, 300-ից ավելի մարդ դուրս է բերվել Մարիուպոլից եւ հարակից տարածքներից։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, արձագանքելով գործարանը գրոհելու մասին ուկրաինական կողմի հայտարարություններին, ընդգծել է, որ երկրի զինված ուժերը ոչ թե գրոհում են «Ազովստալը», այլ ճնշում զինյալների առաջխաղացման փորձերը։