ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից հայտնել են, որ 2022-ի հունվարից մինչեւ մայիսի 5-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է տեղափոխվել 70 միլիոն 384 հազար խորանարդ մետր ջուր։
Գրանցված ծավալից 46 միլիոն 881 հազար խորանարդ մետրը Սեւանա լիճ է տեղափոխվել վերջին մեկ ամսվա ընթացքում։
2022-ի մայիսի 5-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակերեւույթից գտնվել է 1900 մետր 53 սանտիմետր բարձրության վրա, որը 24 սանտիմետրով շարունակում է ցածր մնալ նախորդ տարվա նույն օրվա նիշից։
Սեւանա լիճ թափվող գետերում դիտվել է ջրի ելքի ավելացում։