ՄԱԿ-ի հրապարակած նոր զեկույցի համաձայն՝ Ուկրաինա ռուսական ներխուժման սկզբից ի վեր մոտ 3300 խաղաղ բնակիչ է զոհվել, մոտ 3500-ը՝ վիրավորվել։
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ 231 զոհվածները մինչեւ 18 տարեկան են։ Սպանված 73 երեխաների մարմիններն այնպիսի վիճակում են եղել, որ անգամ նրանց սեռը չի հաջողվել հստակեցնել։
ՄԱԿ-ն առանձին տվյալներ է հրապարակել նաեւ ռուսամետ անջատականների վերահսկողության տակ գտնվող Ուկրաինայի տարածքում զոհերի եւ վիրավորների մասին. զոհվել է 105 մարդ, վիրավորվել՝ 417-ը։
Զեկույցում նշվում է, որ խաղաղ բնակիչները զոհվել են հիմնականում պայթուցիկ սարքերի, այդ թվում՝ ծանր հրետանու եւ հրթիռային կայանքների, ինչպես նաեւ հրթիռային եւ օդային հարվածների կիրառման հետեւանքով։