Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ապախորհրդայնացման մասին օրինագիծ է ստորագրել։
Ուկրաինայի Ռադայի խոսնակ Ռուսլան Ստեֆանչուկն իր ֆեյsբուքյան գրառման մեջ գոհունակությամբ նշել է, որ պատգամավորներն արել են մի բան, որը 30 տարվա անկախության ընթացքում չի հաջողվել անել նախկին խորհրդարանի ժողովրդական պատգամավորներին:
Ըստ օրինագծի` երկրի օրենսդրության մեջ այսուհետեւ չի հիշատակվելու «Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության հաղթանակների» մասին, այլեւս երկիրը չի ձգտի կյանքի կոչելու «կոմունիստական հասարակություն կառուցելու լենինյան գաղափարները», այլեւս հղումներ չեն արվելու «կումունիստական կուսակցության մշակած ծրագրերին», կոմերիտականները, կոմունիստներն ու մյուս «ընկերները» այլեւս իրավական առավելություն չեն ունենալու:
Միեւնույն ժամանակ փաստաթղթով չեղարկվել է ԽՍՀՄ, ՌԽՖՍՀ եւ Ուկրաինական ԽՍՀ պետական մարմինների եւ վարչակազմի 1200 ակտ:
Նախարաների խորհրդին հանձնարարվել է կարճ ժամկետներում նույնն իրականացնել սեփական մակարդակով, ինչպես նաեւ մշակել նոր Աշխատանքային, Բնակարանային եւ Վարչական զանցանքների մասին օրենսգրքեր: