Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից հայտնել են, որ Վրաստանում անցկացվող «Քութաիսիի գավաթ» մարմնամարզության միջազգային մրցաշարում Հայաստանի երիտասարդական հավաքականներն ընդհանուր առմամբ նվաճել են 24 մեդալ:
Մեր տղաների թիմը վաստակել է 15 մեդալ, որից 11-ը՝ ոսկի, 3-ն՝ արծաթ եւ 1-ը՝ բրոնզ: Հատկապես աչքի է ընկել Էրիկ Բաղդասարյանը, որը թիմային հաշվարկով, բազմամարտում եւ 5 տարբեր գործիքների վրա նվաճել է 7 ոսկե մեդալ:
Աղջիկների թիմը նվաճել է 9 մեդալ, որից 5-ը ոսկի, 2-ը` արծաթ, 2-ը` բրոնզ: Մանե Պողոսյանն ու Մարիետա Բուչախչյանը վաստակել են 2-ական ոսկե մեդալ, մյուս ոսկին էլ նվաճել են թիմային հաշվարկով: