Հիվանդությունների կանխարգելման ու վերահսկման եվրոպական կենտրոնը հայտնել է, որ Եվրամիության անդամ 15 երկրի տարածքում մինչեւ 16 տարեկան երեխաների շրջանում հայտնաբերվել է անհայտ ծագման հեպատիտի շուրջ 95 դեպք:
Արձանագրված դեպքերի զգալի մասը Իտալիայում եւ Իսպանիայում է՝ համապատասխանաբար 35 եւ 22:
Դեպքեր են գրանցվել նաեւ Նիդերլանդներում, Դանիայում, Իռլանդիայում, Պորտուգալիայում, Ռումինիայում, Բելգիայում, Ավստրիայում, Կիպրոսում, Ֆրանսիայում, Նորվեգիայում, Գերմանիայում, Լեհաստանում եւ Սլովենիայում:
Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել էր երկու տասնյակ երկրում անհայտ ծագման սուր հեպատիտի ավելի քան 230 դեպքի մասին: