Ըստ լեհական PAP գործակալության հաղորդագրության՝ Լեհաստանի սահմանապահ ծառայության խոսնակ, լեյտենանտ Աննա Միխալսկայան հայտնել է, որ Լեհաստանի եւ Բելառուսի սահմանին ավարտվել են սահմանային պատնեշի առաջին փուլի կառուցման աշխատանքները:
Լեհ-բելառուսական սահմանի ընդհանուր երկարությունը 186 կիլոմետր է, ներկայում շահագործման է հանձնվել սահմանի 60 կիլոմետր երկարության պատնեշը: Շինարարությունը մեկնարկել էր հունվաի 25-ին: Շատ հատվածներում 4-մետրանոց բարձրությամբ պատնեշի կառուցման աշխատանքները, որոնց ընդգրկված են շուրջ երեք հազար շինարար, ընթանում էին առավոտից մինչեւ ուշ երեկո, անգամ՝ կիրակի օրերին:
Ըստ Միխալսկայայի՝ կապալառուները հայտնել են, որ սահմանապատնեշի հաջորդ 126-մետրանոց հատվածն նախատեսված է շահագործման հանձնել հունիսի վերջին:
Լեհաստանի կառավարությունը Բելառուսի հետ սահմանին պատնեշի կառուցման մասին որոշում ընդունեց 2021-ի ամառ-աշունից հետո, երբ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն միգրացիոն ճգնաժամ հրահրեց Լեհաստանի եւ Լիտվայի իր սահմաններին՝ Միջին Արեւելքից եւ Աֆրիկայից ժամանած ներգաղթյալներին առաջարկելով Բելառուսի սհամանը դարձնել ԵՄ սահմանը հատելու տարանցիկ գոտի: